Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է զերծ մնան այնպիսի քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը և ստեղծել էսկալացիայի վտանգ:
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում դեսպանն անդրադառնալով Սոթքի հանքավայրի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից արձակված կրակոցներին, որի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել հանքի աշխատակիցներից մեկը, ասել է. «Մեր վերաբերմունքը բոլոր նմանատիպ դեպքերին որոշվում է այս մոտեցմամբ: Իհարկե, մենք շահագրգռված ենք, որ հանքավայրը գործի բնականոն և առանց ընդհատումների: Դա Հայաստանի համար շատ կարևոր է նաև սոցիալական տեսանկյունից»: