Քաղաքական

Մայիսի 9. հարգանքի և խոնարհումի օր

Մայիսի 9. հարգանքի և խոնարհումի օր

Այսօր հայ ժողովուրդը առանձնահատուկ խոնարհումով է նշում Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 77-ամյակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

Հայաստանում և Արցախում հարգանքի տուրք կմատուցեն ինչպես հաղթանակները կերտած ու անմահացած հայորդիների հիշատակին, Հայրենական պատերազմի վետերաններին, որոնք ապրում են մեր կողքին, այնպես էլ Արցախյան 44-օրյա պատերազմում անձնվիրաբար մարտնչած հայ հերոսներին, որոնք կյանքը տվեցին Արցախի ու Շուշիի պաշտպանության համար, սակայն Շուշին կրկին հայտնվեց ադրբեջանական օկուպացիայի մեջ։ 

Հայաստանում մայիսի 9-ին նախատեսված են մի շարք միջոցառումներ։ Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ Մեծ Հայրենական պատերազմի Հաղթանակի 77-ամյակի կապակցությամբ Հաղթանակի զբոսայգում՝ մայիսի 9-ին ժամը 10:00 և Հարավկովկասյան երկաթուղում՝ ժամը 14։00 քաղաքացիներին կբաժանվեն Գեորգիևյան ժապավեններ։

Ժամը 11-00-ին Հաղթանակ զբոսայգու անմար կրակի մտ տեղի կունենա «Հայաստանի անմահ գնդի» ակցիան։ Ցանկացողները կարող են միանալ ակցիային և անմար կրակի մոտ պարզել իրենց հարազտտների լուսանկարները, որոնք զոհվել են Հայրենական մեծ պատերազմի ընթացքում։ Նմանատիպ ակցիաներ կանցկացվեն նաև Վանաձորում, Հրազդանում, Կապանում և Հայաստանի այլ քաղաքներում։

Մայիսի 9-ին նախատեսված է նաև ՀՀ բարձրագույն ղեկավարության այցեր Հաղթանակ զբոսայգի և «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական