Քաղաքական

Գերեվարված շիրակցիների հարազատները փակել են Գյումրի-Երևան մայրուղին՝ թույլ չտալով ընդդիմադիրների մուտքը

Գերեվարված շիրակցիների հարազատները փակել են Գյումրի-Երևան մայրուղին՝ թույլ չտալով ընդդիմադիրների մուտքը

Շիրակից գերեվարված քաղաքացիների հարազատները փակել են Գյումրի-Երևան մայրուղին և թույլ չեն տալիս «Դիմադրություն» շարժման մուտքը։ 

Ընդդիմադիրների հետ զրույցում Ադրբեջանում պահվող գերիների հարազատները հորդորում են նրանց դադարեցնել բողոքի ակցիաները, որպեսզի գերիների վերադարձը հնարավորինս շուտ լինի։

Քաղաքացիներից մեկը, որ ներկայացավ որպես գերու ծնող, ընդդիմության առաջնորդներից Գեղամ Մանուկյանին հարցրեց. «Որ գաք իշխանության, ի՞նչ եք անելու»։ Մանուկյանն ի պատասխան ասաց՝ նախ հեռացնելու են գործող նախարարներին։

Գերու մեկ այլ հարազատ էլ հայտարարեց. «Ընդդիմադիրներին կուզենք հարց տալ, թե ինչի են մեր երեխեքը հիմա գերի, իրենք չեն օգնում ազատել, հիմա հելել են, կռիվ են անում, թող էն ժամանակ սահման գնային»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական