Մեկնարկել է ընդդիմության ավտոերթը դեպի Շիրակի մարզկենտրոն Գյումրի: ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարել էր, որ Գյումրիում այսօր՝ 13:00-ին հանրահավաք տեղի կունենա:
Սաղաթելյանը հայտնել էր նաև, որ այսօր մեծ հանրահավաք տեղի չի ունենա, փոխարենը մեծ հանրահավաք կանցկացնեն մայիսի 9-ին:
Այսօր՝ 17։00-ին, Սաղաթելյանի տեղեկացմամբ, Ֆրանսիայի հրապարակում արցախցիները Արցախի ավանդույթներով կազմակերպելու են հետաքրքիր մշակութային միջոցառումներ: