Քաղաքական

Հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգություն է եղել. կա մեկ վիրավոր

Հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգություն է եղել. կա մեկ վիրավոր

Մայիսի 7-ին, ժամը 13։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի, ինչպես նաև Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել հանքավայրի աշխատակիցներից մեկը։ Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը: Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։

Ժամը 16։30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական