ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ Էդվարդ Շարմազանովն այս օրերի ներքաղաքական իրադարձությունները որակել է որպես Ղարաբաղյան երկրորդ շարժում։
Նրա խոսքով. «Սա «Ղարաբաղյան շարժում 2» է, որի արդյունքում այս իշխանությունը պետք է գնա։ Այս իշխանությունը մսխել է ամեն ինչ։ Ինքը բերել է պատերազմ, կապիտուլյացիա, պատճառ դարձել մեր ազգային արժանապատվության նվաստացման և ոչ պրոֆեսիոնալ իշխանություն է»։