Ընդդիմությունն իր անհնազանդության ակցիաներն այսօր պատրաստվում է սկսել կեսօրից:
Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, թե հավաքվում են ժամը 12-ին՝ Ֆրանսիայի հրապարակում: «Հավաքվում ենք ժամը 12, ոչ թե աշխատանքից հետո: Բաժանվում ենք 4 մասի և մայրաքաղաքն ամբողջությամբ պարալիզացնում։
Շաբաթ օրը խոշոր ավտոերթով շարժվում ենք գեղատեսիլ որևէ մարզ՝ միասին Երևան գալու համար։ Այդ ընթացքում Երևանում շարունակվելու են ակցիաները։
«Չենք հոգնում, չենք հիասթափվում, ժողովրդի մեծ մասը փողոցում է, հաշված ժամերի ընթացքում իշխանությունը անցնելու է ժողովրդին»: