Քաղաքական

Ընդդիմադիրները չորս ուղղությամբ երթ են սկսել

Ընդդիմադիրները չորս ուղղությամբ երթ են սկսել

Խորհրդարանական ընդդիմությունը, որ այս օրերին քաղաքացիական անհնազանդության ակցիաներ է իրականացնում մայրաքաղաքում, Ֆրանսիայի հրապարակից 4 ուղղություններով երթ է իրականացնում:

Հիշեցնենք՝ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ մայիսի 6-ին անհնազանդության ակցիաները սկսում են ժամը 12-ին: Հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում եւ չորս ուղղություններով պարալիզացնելու են ողջ Երևանի երթևեկությունը։

Իշխան Սաղաթելյանի գլխավորած երթը շարժվում է Մաշտոցի պողոտայով, Արթուր Վանեցյանինը Սայաթ-Նովա փողոցով, իսկ հնրապետականներինը Կորյունի փողոցով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական