Քաղաքական

Գագիկ Ջհանգիրյանը կշարունակի պաշտոնավարել. ՍԴ-ն սահմանադրությանը համապատասխան է ճանաչել «Դատական օրենսգրքի» դրույթը

Գագիկ Ջհանգիրյանը կշարունակի պաշտոնավարել. ՍԴ-ն սահմանադրությանը համապատասխան է ճանաչել «Դատական օրենսգրքի» դրույթը

ՀՀ Սահմանադրական դատարանը երկրի մայր օրենքին համապատասխանող է ճանաչել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի՝ ԲԴԽ անդամներին վերաբերող դրույթը: 

Խոսքը վերաբերում էր Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցը վիճարկելուն. «Դատական օրենսգիրքը» տարիքային շեմ է սահմանում ԲԴԽ դատավոր անդամների դեպքում, մինչդեռ ԲԴԽ գիտնական անդամների համար նման սահմանափակում չկա:

ՍԴ այսօրվա որոշման համաձայն. «2022 թվականի մայիսի 6-ին «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 9-րդ մասի և 86-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանը որոշեց․

1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 9-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։

2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի և 86-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։

3․ Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Որոշումը Սահմանադրական դատարանի կայքում կհրապարակվի եռօրյա ժամկետում»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական