ԱԱԾ աշխատակիցներն այսօր եղել են Սիսիանի համայնքապետարանում. տեղեկությունը Radar Armenia-ի հետ զրույցում հաստատեց համայնքապետարանի մամուլի քարտուղար Արմինե Հարությունյանը։
Նա նաև նշեց, որ կան բերման ենթարկվածներ. «Թե ովքեր են բերման ենթարկվել, ինչու, և ինչ հիմքով են ԱԱԾ-ից եկել Սիսիանի համայնքապետարան, տեղեկություն չունենք»։
Հարությունյանի տեղեկացմամբ՝ ԱԱԾ ներկայացուցիչները Սիսիանի համայնքապետարանում եղել են այսօր առավոտյան, այժմ համայնքապետարանում չեն։