Ոստիկանությունն այսօր ընդդիմության բողոքի ակցիաների ժամանակ բերման է ենթարկել նախկին ոստիկանապետ, գեներալ Վալերիյ Օսիպյանին։
Նշենք, որ Մաշտոցի պողոտայով երթ իրականացնողները քայլերթով հասան Հաղթանակի կամուրջ, որտեղ էլ և Իշխան Սաղթելյանը հայտարարեց շրջափակել բոլոր ուղղություններով և պարալիզացնել երթևեկությունը։ Ոստիկանները կոչ արեցին բացել փողոցը, որից հետո սկսեցին բերման ենթարկել քաղաքացիական անհնազանդության ակցիայի մասնակիցներին