Ըստ շրջանառվող լուրերի՝ խորհրդարանական ընդդիմությունը մտադիր է մայիսի 8-9-ին դիմել ակտիվ գործողությունների՝ ավելի սրելով ներքաղաքական իրավիճակը։
Մեկնաբանությունների համար Radar Armenia-ն դիմեց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանին, որը սակայն, հերքեց այդ լուրերը. «Բողոքի ցույցերի համար վերջնաժամկետ նշելը արհեստական է, դա ժողովրդին, սերուցքին, երիտասարդությանը, ովքեր դուրս են եկել փողոց՝ պայքարելու, ինչ-որ ժամկետներով հիասթափեցնելու համար է»։
Նրա խոսքով՝ խնդիր է դրված, որ իշխանափոխությունը լինի խաղաղ, առանց որևէ մեկին վնասելու, արյուն թափելու. «Մեր նպատակն է, որ մարդիկ դուրս գան, պայքարեն, և, փառք Աստծո, այսօր գիտակից մասսան շատ-շատ է։ Ամենակարևորը՝ փողոց դուրս եկած քաղաքացիների թիվը օրեցօր ավելանում է, որովհետև, երբ այդ քայլերթերով, տարբեր անհնազանդության ակցիաներով, մեր ընկերները, մենք բացատրում ենք, ժողովուրդը հասկանում է՝ ինչի մասին ենք խոսում»։