Քաղաքական

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև տարաձայնություններ կա՞ն

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև տարաձայնություններ կա՞ն

Ըստ շրջանառվող լուրերի, այս օրերին փողոցային պայքարի դուրս ելած խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների միջև տարաձայնություններ են սկսվել։ Մասնավորապես, ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների թիմերի միջև տարաձայնությունները վերաբերում են պայքարի մեթոդներին։ Մեզ հասած տեղեկություններով, Քոչարյանի շրջապատն այնքան էլ ուրախ չէ Սերժ Սարգսյանին ֆրանսիայի հրապարակում տեսնելու հարցում։ Պատահական չէ, որ երեկվա երթին չէր մասնակցում Ռոբերտ Քոչարյանը, երեկոյան՝ Ֆրանսիայի հրապարակում էլ չկար Սերժ Սարգսյանը, թեև վերջինս մի քանի օր շարունակ այցելում էր ցուցարարներին։ 

ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը անդրադառնալով այդ լուրերին, նշեց.«Ես նման տեղեկություն չունեմ»։ Նրա խոսքով. «Մենք պայքարում ենք հանուն Ղարաբաղի, ես և իմ ընկերները, իմ համակիրները, իմ նախկին գործընկերները, այն մարդիկ, ովքեր այնտեղ են, պայքարում են, որ Արցախը լինի անկախ և հանրությանն ու ժողովրդին չներկայացնեն, թե իջել է ինքնորոշման նշաձողը։ Պայքարում ենք, որ Սյունիքը մնա հայկական, ու եթե պանթուրքիզմի քարտեզը կամ նրանց ծրագրերը մի քիչ ավելի լուրջ ուսումնասիրենք՝ կհասկանանք, որ Ադրբեջանի, Թուրքիայի պանթուրքիզմի ծրագրի ոսկորը հենց Սյունիքն է։ Մենք պայքարում ենք, որ մեր երեխաները ազատ անկախ և անվտանգ Հայաստանում ապրեն»։

Մեկնաբանությունների համար դիմեցինք նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանին, որն էլ ասաց, թե. «Անիմաստ հարցերի չեմ պատասխանում»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական