Քաղաքական

Մեկուսարանում լինելն ինձ համար ավելի լավ է, քան Մոսկվայում փախուստի մեջ գտնված վիճակը. Հովսեփյան

Մեկուսարանում լինելն ինձ համար ավելի լավ է, քան Մոսկվայում փախուստի մեջ գտնված վիճակը. Հովսեփյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն անդրադառնալով իր կալանավորմանը, նշել է, թե իշխանափոխությունից հետո ոմանք տենչացել են իրեն տեսնել կալանքի տալ. «Կան մարդիկ, որոնք ուղղակի տենչում էին Հովսեփյանին տեսնել կալանքի տակ, տենչում էին։ Դրան էր ուղղված նրանց երեք տարվա գործունեությունը»։

Հովսեփյանը պատմել է, որ իր դեմ քրեական գործ հարուցելուց հետո Մոսկվայում իրն առաջարկել են չվերադառնալ Հայաստան, անգամ՝ պատրաստակամություն են հայտնել հատկացնել բնակարան, սակայն ինքը մերժել է. «Գտնվելը մեկուսարանում ինձ համար ավելի լավ է, քան Մոսկվայում փախուստի մեջ գտնված վիճակը»։

Նախկին դատախազն անդրադարձել է իր գործով նախկինում Հատուկ քննչական ծառայության, այժմ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանի հարցազրույցին. «Յուրաքանչյուր հարցազրույց հանրային կարծիքի ձևավորման միտում ունի։ Ակնհայտ էր ինձ համար, որ հենց հանրային կարծիք ձևավորելու համար քննչական մարմնի ղեկավարը հայտարարեց, թե ինքը բազում անգամներ պարգևատրվել է Հովսեփյանի կողմից, բայց դա չի խանգարի, որ Հովսեփյանին կալանավորի ու գործը քննի։ Ի՞նչ է սա նշանակում, որ հարգելի հանրություն, Հովսեփյանի կատարած հանցագործություններն այնքան ակնհայտ են, այնքան ակնառու, որ չնայած ինքը ինձ խրախուսել է, ես ստիպված եմ քննելու, օբյեկտիվորեն մոտենալու։ Սա նպատակ ուներ հանրային կարծիքը՝ կապված Հովսեփյանի ու նրա նկատմամբ քրեական գործի, աղավաղման, խեղաթյուրման և հանրությանն ապակողմնորոշելու»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական