Քաղաքական

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով ուսումնասիրության ենթակա անձանց շրջանակն ընդլայնվում է

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով ուսումնասիրության ենթակա անձանց շրջանակն ընդլայնվում է

Կառավարությունը հավանություն տվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

Դրանով առաջարկվում է ընդլայնել այն անձանց շրջանակը, որոնց նկատմամբ կարող է սկսվել գույքային ուսումնասիրությունը,  

ուսումնասիրության ժամկետը դարձնել 3 տարի,  

դատախազությանը տալ հնարավորություն սեփական նախաձեռնությամբ սկսել ուսումնասիրություն,  

նախատեսել ՀՀ սահմաններից դուրս գտնվող գույքի ձեռքբերման արժեքի չափով գումարի բռնագանձման հնարավորություն, եթե առկա չեն այդ գույքի շուկայական արժեքի վերաբերյալ տեղեկություններ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական