Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անդրադարձել է ԱԺ երեկվա նիստին, երբ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները դուրս եկան դահլիճից։
Ըստ նրա. «Ընդդիմությունը մշտապես ճշմարտությունից փախել է։ Սա էլ բացառություն չէր։ Իսկ ինչում էր վարչապետի ասելիքը և բովանդակությունը։ Վարչապետն իր խոսքում նշեց, որ այդ ասելիքը կասի՝ նայելով հասցեատերերի՝ ընդդիմադիրների աչքերին, որպեսզի նրանք ավելի լավ հասկանան այդ ճշմարտությունը, հաշվի նստեն դրա հետ»։
Անդրադառնալով հարցին,թե արդյոք ՔՊ-ական պատգամավորները տեղյակ են, թե ինչ բացահայտում էր նախօրեին պատրաստվում անել Նիկոլ Փաշինյանը, որ այդպես էլ չարեց, Հովհաննիսյանը նշեց. «Երբ կգա պատեհ պահը, վարչապետը կասի իր ասելիքն ընդդիմադիրների ներկայությամբ, եթե նրանք կրկին չփախնեն»։