Վաշինգտոնում ստորագրված հայ-ամերիկյան փաստաթղթերը կնպաստեն Հայաստանի էներգետիկ անվտանգությանն ու անկախությանը, ինչպես նաև ժողովորդավարության ամրապնդմանը՝ ԱՄՆ մայրաքաղաքից տեսակապի միջոցով «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության Ամերիկյան երկրների վարչության պետ Արմեն Եգանյանը։
Նրա խոսքով. «Ոչ թե միայն խորհրդակցություններ են տեղի ունեցել, այլ ստորագրվել են կոնկրետ փաստաթղթեր, որոնք հուսով եմ, որ կնպաստեն ինչպես Հայաստանի էներգետիկ անվտանգությանը և անկախությանը, այնպես էլ ժողովրդավարության ամրապնդմանը, որտեղ բավականաչափ մեծ բլոկ է կազմում մեր համագործակցությունը արդարադատության ոլորտում, արդարադատության ռեֆորմների գծով»։