Քաղաքական

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքով 10 օրվա ընթացքում շուրջ 200 անձի վերաբերյալ վարույթ է հարուցվել

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքով 10 օրվա ընթացքում շուրջ 200 անձի վերաբերյալ վարույթ է հարուցվել

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, անդրադառնալով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններին, հայտարարել է, թե այս ինստիտուտն աննախադեպ է եղել ՀՀ-ի ու, նաև, բազմաթիվ այլ երկրների համար։

Նրա խոսքով. «Աշխարհը լուրջ փորձառություն անցած պրակտիկա չուներ։ Գործնական աշխատանքի ընթացքում ի հայտ եկան այն բարդությունները, որոնց բախվում ենք։ Ձևավորման առաջին իսկ 10 օրվա ընթացքում շուրջ 200 անձի վերաբերյալ վարույթ է հարուցվել։ Այս պահին դատարան է ներկայացվել 8 հայց՝ 42 մլրդ դրամ հայցագնով, մոտավորապես նույնքան էլ ավարտած ունենք»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական