Կառավարության նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե ժամանակ առ ժամանակ խոսվում է, թե կառավարությունն ինչպես է դարձել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր. «Ոմանք նույնիսկ ասում են՝ կասկածելի, կոռուպցիոն գործարք։ Շատ զարմանալի է։ Եթե որևէ իշխանավոր կամ նրա հորեղբոր տղա օֆշորներով այդ սեփականության տերը դառնար, ոչ մեկը չէր անհանգստանա, ինչպես եղել է միշտ։ Բայց որ պետությունը գույք է ձեռք բերել, չգիտես ինչու՝ դա կասկածելի է թվում։ Ի՞նչն է կասկածելի։ Ներդրողը, որը հին բաժնետերերից ձեռք է բերել բաժնեմասը, որոշել է ՀՀ-ին նվիրատվություն անել, ՀՀ կառավարությունն էլ շնորհակալությամբ այդ նվիրատվությունն ընդունել է»։
Ներդրողն էլ, ըստ Փաշինյանի, որոշել է նվիրատվություն անել՝ մի շատ պարզ պատճառով. «Նախկինում ասել ենք, որ սա մեկ գործարք չէ, նկատի ունենք՝ մոտ 4 մլրդ դրամի ներդրումային ծրագիր։ Առանց պետության մասնակցության՝ այդ ծրագիրն ուղղակի չի կարող իրականություն դառնալ։ Խոսքը պղնձաձուլարանի կառուցման մասին է։ Նաև հույս ունենք, որ կհասնենք նոր ատոմակայանի կառուցմանը»։
Ըստ Փաշինյանի՝ այդ գործարքի շուրջ կասկածը նույնն է, որ կասկածելի թվա պետական բյուջեի պլանի՝ 30 մլրդ դրամով գերակատարումը։