Քաղաքական

Հանրային համերաշխության հաստատման հարցում ՄԻՊ-ը կարևորել է խորհրդարանի դերը

Հանրային համերաշխության հաստատման հարցում ՄԻՊ-ը կարևորել է խորհրդարանի դերը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ԱԺ-ում ՄԻՊ տարեկան զեկույցը ներկայացնելիս, կարևորեց խորհրդարանի դերը հանրային համերաշխության հաստատման հարցում:

Նրա խոսքով. «Որպես ԱԺ կողմից ընտրված Մարդու իրավունքների պաշտպան՝ խիստ կարևորում եմ խորհրդարանի ու պատգամավորների դերը հասարակության մեջ բևեռացվածության, ծայրահեղականության տրամադրությունները հանդարտեցնելու և հանրային համերաշխության խոսակցությունները, ուղերձները, գործելակերպերն առաջ մղելու հարցում: Կարևոր է, որ խորհրդարանն ունի հանրային մեծ դահլիճը:

Այս առումով պաշտպանի հաստատության համար այս գործելակերպերն ավելի օգտակար են: Մենք ավելի քիչ խախտումներ ենք ունենում դրա արդյունքում, ու մեր երկրում ավելի շատ կանխարգելման ճանապարհով ենք գնում, որը, կարծում եմ, մեր ամենակարևոր նպատակն է»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական