«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, երթի մասնակիցներն այսօր Ֆրանսիայի հրապարակից Աբովյան փողոցով շարվել են դեպի Հանրապետության հրապարակ։ Նրանք կանգ են առել ՀՀ ԱԳՆ շենքի մոտ, նաև ԱԳՆ աշխատակիցներին կոչ անելով միանալ իրենց պայքարին։
Վանեցյանը հայտարարել է. «Հեռուստատեսությամբ, համակարգչով, հեռախոսով մեզ հետևող հարգելի քաղաքացի, միացիր այս պահին հանրապետության տարբեր տեղերում իրականացվող անհանզանդության խաղաղ ակցիաներին»: