Քաղաքական

«Ժողովուրդն իր դիրքորոշումը հայտնել է դեռ նախորդ տարի ընտրություններում». Սոնա Ղազարյան

«Ժողովուրդն իր դիրքորոշումը հայտնել է դեռ նախորդ տարի ընտրություններում». Սոնա Ղազարյան

Ընդդիմադիր ուժերն արդեն քանի օր է՝ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են սկսել։ Իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը Radar Armenia-ի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել ընդդիմության ցույցերը՝ նշելով, որ դա անշնորհակալ գործ է. «Իշխանությունն ապրանք չի, որ հանձնեն կամ չհանձնեն։ Իշխանություն ձևավորողը երկրի ժողովուրդն է. ժողովուրդն իր դիրքորոշումը, դեռ նախորդ տարի, հայտնել է»։

Անդրադառնալով մարդկանց ներգրավվածությանը՝ Ղազարյանն ասաց. «Անկեղծ ասած՝ չեմ նկատում մարդկանց մասսայական ներգրավում, այնտեղ են հավաքված խորհրդարանական ընդդիմությունն ու իր սակավաթիվ համակիրները»։

Ոսկեհատ Պողոսյան 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական