Քաղաքական

Հավաքի որոշ մասնակիցներ մտադիր են զավթել ԱԺ շենքը. ոստիկանություն

Հավաքի որոշ մասնակիցներ մտադիր են զավթել ԱԺ շենքը. ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով. «Տեղեկություններ կան, որ Երևան քաղաքում անցկացվող հավաքի որոշ մասնակիցներ մտադիր են այսօր կայանալիք ՀՀ ԱԺ նիստի ընթացքում իրականացնել հակաօրինական գործողություններ՝ զավթելու ԱԺ շենքը՝ այդ կերպ խաթարելով հասարակական կարգն ու հասարակական անվտանգությունը:

ՀՀ ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ հակաօրինական գործողություններից, հակառակ պարագայում կատարվածի ողջ պատասխանատվությունն ընկնելու է հավաքի կազմակերպիչների վրա:

Կրկին հորդորում ենք բոլոր օրինապահ քաղաքացիներին՝ չտրվել սադրանքներին և զերծ մնալ ոչ իրավաչափ գործողություններից, հակառակ դեպքում նույնպես կենթարկվեն պատասխանատվության»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ նման հայտարարություն  տարածել էր ԱԱԾ-ն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական