Քաղաքական

Ընդդիմությունը պնդում է՝ շենք չեն գրավելու, սադրանքի չեն գնալու

Ընդդիմությունը պնդում է՝ շենք չեն գրավելու, սադրանքի չեն գնալու

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, անդրադառնալով ՀՀԾ-ի և Ոստիկանության հայտարարություններին, վստահեցրել է՝ ընդդիմությունը շենք չի գրավելու և սադրանքի չի գնալու։

Նրա խոսքով. «Մենք հիմա շատ կազմակերպված, կարգուկանոնով կառաջանանք խորհրդարանի մոտ.  Մենք որևէ շենք չենք գրավելու, որևէ սադրանքի չենք գնալու: Շենք չենք գրավելու, որովհետև շենքերում այլևս իշխանություն չկա, իշխանությունը փողոցում է, իշխանությունը ձերն է: Որևէ սադրանքի չպետք է տրվել: Շարժումը րոպե-րոպե թափ է հավաքում: մենք հստակ քայլերով գնում ենք առաջ: Նիկոլին բոլորդ ճանաչում ենք, փորձելու է դիմի սադրանքների, ոստիկանությանը, զինված ուժերին օգտագործել ժողովրդի դեմ, սադրանքներ սարքելով՝ հույս ունենալով, որ այս շարժումը կկոտրի: Դուք տեսաք, որ պլանավորած աշխտանքի արդյունում մենք որքան շատ ենք, րոպե-րոպե շատանալու ենք: Շատ կարճ ժամանակ հետո հասնելու ենք սրանց հեռացմանը»։ 

Ընդդիմությունը երթով շարժվում է դեպի ԱԺ։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական