Ընդդիմադիր ուժերը տևական ժամանակ է՝ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են անցկացնում։ Հետաքրքիրն այն է, որ ներքաղաքական իրադարձություններին գնահատական տալուց խուսափում են խորհրդարանական երբեմնի երկրորդ ուժի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները։
Radar Armenia-ն փորձել է կապ հաստատել ԲՀԿ անդամներ Արման Աբովյանի, Միքայել Մելքումյանի ու Շաքե Իսայանի հետ, որոնք կամ չեն պատասխանում մեր հեռախոսազանգերին, կամ հարցը լսելուց հետո խնդրում են ուշ զանգահարել ու հետո չեն պատասխանում զանգերին։