Քաղաքական

Հոկտեմբերի 27-ի գործով անելիքներ շատ կան. դատախազ

Հոկտեմբերի 27-ի գործով անելիքներ շատ կան. դատախազ

Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադարձել է հոկտեմբեր 27-ի գործին, նշելով, որ այնտեղ անելիքներ շատ կան, թե քննչական գործողությունների, թե օպերատիվ-հետախուզական միջոցառումների առումով։

Ըստ Դավթյանի. «Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ քրեական գործի վերաբերյալ հրապարակային հանդես ենք եկել։ Պատգամավորները ևս տեղյակ են դրա մասին։ Իմ որոշմամբ վերաբացվել է այդ քրեական գործով կազմակերպիչների վերաբերյալ կայացված որոշումը, վերաբացվել է քրեական գործի նախաքննությունը։ Քրեական գործով մեծ անելիք կա, ինչպես քննչական գործողությունների առումով, այնպես էլ օպերատիվ հետախուզական միջոցառումների առումով։ Վստահաբար կարող եմ ասել, որ դատախազական ներգործության բոլոր միջոցները անհրաժեշտ պահին կիրառվել և կիրառվում են այդ քրեական գործը բացահայտելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական