Ընդդիմությունն այսօր իր փողոցային ակցիաները կսկսի կեսօրից:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը քաղաքացիներին կոչ է արել քաղաքացիական անհնազանդության ակցիաներն իրականացնել 12:00-14:00-ը:
Մասնավորապես, նա հորդորեց շարունակել փակել ճանապարհները և փակել փողոցները։
Նրա խոսքով. «Դրանից հետո, ժամը 15:30-ին պետք է հավաքվենք այս հրապարակում։ Հայաստանի Ազգային ժողովի նիստում տեղի կունենա կառավարական ժամ։ Ժամը 16:00-ին Նիկոլ Փաշինյանը կժամանի Ազգային ժողով։ Մենք պետք է ժամը 15:30-ին այստեղ լինենք, որպեսզի նրան հրաժարականի պահանջ ներկայացնենք: Ուստի ձեր ներկայությունը շատ կարևոր է»։