Քաղաքական

Նախաքննական մարմինն արդյունքներ դեռևս չունի, բայց արվել է առավելագույնը՝ ունենալու բացահայտումներ

Նախաքննական մարմինն արդյունքներ դեռևս չունի, բայց արվել է առավելագույնը՝ ունենալու բացահայտումներ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ԱԺ-ում անդրադարձել է մարտի 1-ի քրեական գործին։ 

Նրա խոսքով. «Այն հանրային հետաքրքրություն ունի 2 ուղղությամբ: Մեկը դատարանում գտնվող սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական գործն է, մյուսը՝ նախաքննության փուլում գտնվող քրեական գործի այլ հանգամանքների, այդ թվում նաև՝ սպանությունների բացահայտումը»:

Դավթյանը նաև նշեց. «Ցավոք, նախաքննական մարմինն արդյունքներ դեռևս չունի, բայց արվել է առավելագույնը, որպեսզի հնարավոր լինի ունենալ բացահայտումներ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական