Ընդդիմությունը վերսկսել է քաղաքացիական անհնազանդության ակցիաները։
Քաղաքացիները բետոնակիրներով փակել են Կիևյան կամուրջը։ Ոստիկանները բերման են ենթարկել մի քանիսին։
Նույնկերպ արգելափակվել է Բարեկամության էստակադան։
Իսկ մայրաքաղաքի տարբեր փողոցներ նրանք փակել են աղբարկղերով։ Այդպես փակել են Բաղրամյան-Օրբելի խաչմերուկը: Սակայն ոստիկանները մի քանիսին բերման ենթարկեցին, և կարճ ժամանակ անց ճանապարհը բացեցին։