Քաղաքական

ՀՀ ոստիկանություն բերման է ենթարկվել 70 մարդ

ՀՀ ոստիկանություն բերման է ենթարկվել 70 մարդ

Երևանում անցկացվող անհնազանդության ակցիաներից առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 70 մարդ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվական վարչությունից:

Ոստիկանությունից նշեցին, որ նրանք բերման են ենթարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182 հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար:

Ընդդիմությունը վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ է անցկացնում Երևանի տարբեր հատվածներում: Առանձին խմբերով փակում են մայրաքաղաքի կենտրոնական փողոցները, անցկացնում են երթեր ու հավաքներ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական