ՀՀ գլխավոր դատախազությունից Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ բողոքի ակցիաների ժամանակ ՊՊԾ պաշտոնատար անձի՝ երեկվա գործողությունների հետ կապված տեսանյութը, դեպքին առնչվող ստացված հաղորդումներն ուղարկվում են ՀՀ քննչական կոմիտե՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ:
Դատախազությունից տեղեկացանք նաև, որ ոստիկանի կողմից ցուցարարի նկատմամբ գործողություններ կատարելու վերաբերյալ տեսանյութը, դեպքին առնչվող ստացված հաղորդումներն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ նույն կարգով նյութեր նախապատրաստելու համար: