Քաղաքական

ՀՀ գլխավոր դատախազի նկատմամբ որևէ ճնշում չկա և չի կարող լինել. խորհրդական

ՀՀ գլխավոր դատախազի նկատմամբ որևէ ճնշում չկա և չի կարող լինել. խորհրդական

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հերքել է լուրերը, թե իբր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի նկատմամբ 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործի հետ կապված մեծ ճնշում է գործադրվում և որի նպատակով, իբրև թե, տուժողի հաղորդման հիման վրա վերաբացվել է գլխավոր դատախազի հարազատներին վերաբերող ինչ-որ քրեական գործ:

Նրա խոսքով. «Հրապարակված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Նախ՝ նման քրեական գործ չկա, բացի այդ ՀՀ գլխավոր դատախազի նկատմամբ որևէ ճնշում չկա և չի կարող լինել:

Արթուր Դավթյանը գործում է լիովին անկաշկանդ՝ հիմնվելով ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրության իրեն վերապահված իրավասությունների, լիազորությունների վրա և առաջնորդվելով բացառապես օրենքով»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական