Քաղաքական

Այսօր Ֆրանսիայի հրապարակում կրկին հանրահավաք է

Այսօր Ֆրանսիայի հրապարակում կրկին հանրահավաք է

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կոչ է արել այսօր՝ ժամը 19։00-ին հավաքվել Ֆրանսիայի հրապարակում՝ օրվա աշխատանքը ամփոփելու և վաղվա աշխատանքները պլանավորելու համար: 

Նա անդրադարձել է նաև ընդդիմության իրականացրած բողոքի ակցիաներին. «Այս պահին փակ են Սևան-Երևան մայրուղին, Սպիտակ, Ալավերդի, Ապարան, Մասիս, Գյումրի․․․ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում արժանապատիվ մեր հայրենակիցները դուրս են եկել փողոց՝ ցույց տալով, որ Նիկոլն այլևս անելիք չունի Հայաստանում և պետք է հեռանա»։ 

Ըստ Սաղաթելյանի, կա 200-ից ավելի բերման ենթարկված ․ «Որքան շատ են բերման ենթարկում, այնքան մեր թիվն ավելանում է»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական