Քաղաքական

Փակ են Երևան-Արարատ և Երևան-Արմավիր մայրուղիները

Փակ են Երևան-Արարատ և Երևան-Արմավիր մայրուղիները

«Դիմադրության» շարժման անդամներն այսօր փակել են միջմարզային ճանապարհները. փակ են Երևան-Արարատ և Երևան-Արմավիր մայրուղիները։

Ալավերդիում փակվել է Մ6 միջպետական նշանակության ճանապարհը:

Ավելի վաղ նրանք փակել էին Երևան-Սևան մայրուղին։

Կուտակված մեծաթիվ ոստիկանները փորձում են ուժի գործադրմամբ քաղաքացիներին հեռացնել մայրուղու երթևեկելի մասից։ Կան բերման ենթարկվածներ։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական