Երևանի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվել է Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատաքննությունը։
Քոչարյանի պաշտպանները դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին՝ պնդելով, որ դատավորը վատ իմաստով կողմնակալ վերաբերմունք ունի ամբաստանյալների նկատմամբ։ Ըստ փաստաբան Խուդոյանի. «Նախագահող դատավորը կանխակալ բացասական վերաբերմունք ունի ինչպես դատավարության մասնակիցների, այնպես էլ սույն գործով արդարադատություն իրականացնելու գաղափարի դեմ»։
Հիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար, Արմեն Գևորգյանը նաև հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ և այդ մասով նիստը շարունակվելու է։
Քոչարյանը մեղադրվում է 3 միլիոն դոլար կաշառք ստանալու, Գևորգյանը՝ 1 միլիոն դոլար կաշառք ստանալու համար: