Վաշինգտոնում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը։
Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Հանդիպման վերաբերյալ «Թվիթերի» իր միկրոբլոգում գրառում է արել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Շատ արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Ուրախ Վաշինգտոն վերադառնալու և ԱՄՆ-ի հետ ամուր գործընկերությունը վերահաստատելու համար։ Վերջին 3 տասնամյակների ընթացքում Հայաստանն ու ԱՄՆ-ը արդյունավետ համագործակցություն են ունեցել՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքները հարգելու և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների վրա»․- գրել է Միրզոյանը։
Նշվում է٫ որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։
«ԱՄՆ Պետքարտուղարությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը։ Սա կհանգեցնի կայուն խաղաղության տարածաշրջանում»٫- ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: