Քաղաքական

Ռուսական զլմ-ները ակտիվորեն լուսաբանում են ընդդիմության ակցիաները (Լուսանկարներ)

Ռուսական զլմ-ները ակտիվորեն լուսաբանում են ընդդիմության ակցիաները (Լուսանկարներ)

Հայաստանում ընդդիմության ակցիաները արժանանում են ռուսական զլմ-ների համակ ուշադրությանը։ Այդ լրատվականներից են «Риа Новости», «ТАСС», «Интерфакс», «Ren.tv», «Regnum.ru», «Известия», «Радио Спутник», «Коммерсантъ», «Газета.ru» և այլն, որոնք արդեն քանի օր է, ինչ ակտիվորեն լուսաբանում են ընդդիմադիրների ցույցերը Երևանում։ Այսօր առավոտից լուսաբանումը կրում է համաժամանակյա և օպերատիվ բնույթ։

Ռուսական լրատվամիջոցները գրում են հիմնականում բերման ենթարկվածների թվաքանակի,  ցուցարարների գործողությունների մասին՝ ընդգծելով, որ ցուցարարները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«Риа Новости» գործակալությունը նույնիսկ հատուկ թղթակցցի միջոցով է համաժամանակյա տեղեկատվություն ու ռեպորտաժներ է փոխանցում Երևանի փողոցներից։ 

Ռուսական զլմ-ները նաև ամենժամյա թարմացումներ են ներկայացնում բերման ենթարկված ընդդիմադիրների քանակի վերաբերյալ և մատուցում ընթացիկ իրավիճակը Երևանի փողոցներում։

Ակնհայտ է, որ հայկական ընդդիմության ցույցերը ռուսական զլմ-ների հատուկ ուշադրության կենտրոնում են՝ անգամ ամենամանր դրվագին հնչեղ արձագանք հաղորդելով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական