Քաղաքական

Գեղեցիկ դրվագներ ունենալու ենք. ուրիշ շենքեր ենք մտնելու. Իշխան Սաղաթելյան

Գեղեցիկ դրվագներ ունենալու ենք. ուրիշ շենքեր ենք մտնելու. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, թե ընդդիմադիրները կատարել են իրենց առաջ դրված խնդիրները։

«Իրականում այն խնդիրները, որոնք դրել ենք մեր առջև, հստակ իրականացնում ենք, իսկ իրականացնում ենք, քանի որ մեր թիկունքում կա ժողովուրդ»,- նշել է նա։ 

Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե վաղը ԱԺ նիստ է կայանալու, հնարավո՞ր է ընդդիմությունը պայքարը տեղափոխի նաև այնտեղ, Սաղաթելյանը արձագանքել է․ «Ամեն ինչ էլ հնարավոր է, ։ Ո՞վ չթողնի մեզ ԱԺ մտնել, դա հո իրենց հոր խորհրդարանը չէ, դա ՀՀ օրենսդիր մարմինն է, որտեղ ընդդիմությունը շուրջ 35 մանդատ ունի։ 333 հազար քաղաքացի ընդդիմությանը մանդատ է տվել այս իշխանություններին նաև հեռացնելու։ Հետևաբար ինչ է նշանակում, թե կարող է չթողեն։ Դեռ ավելին՝ ուրիշ շենքեր ենք մտնելու»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական