Քաղաքական

Այս պահին Երևանում 14 փողոց է փակված. Իշխան Սաղաթելյանը կոչ է անում փողոց դուրս գալ

Այս պահին Երևանում 14 փողոց է փակված. Իշխան Սաղաթելյանը կոչ է անում փողոց դուրս գալ

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է, որ այս պահին Երևանում 14 փողոց է փակված:

Նա կոչ է արել. «5-10 հոգով դուք էլ դուրս եկեք փողոց՝ կաթվածահար արեք երթևեկությունը: Այսօր մայրաքաղաքի տարբեր հատվածներում դադարեցնելու ենք երթևեկությունը, մեր հայրենկիցներին կոչ եմ անում՝ դուրս եկեք փողոց, որպեսզի հեռացնենք այս իշխանությանը, շտկենք մեր մեջքը: Միացե՛ք այս պահին արդեն փողոցում գտնվող խմբերին, ովքեր ինքնակազմակերպվել, դուրս են եկել, եթե ոչ՝ ինքներդ կազմակերպեք ձեր բողոքի ակցիան»: 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական