Խորհրդարանական ընդդիմությունը Երևանի տարբեր փողոցներում առավոտից սկսել է բողոքի ակցիաները: Այս պահին Երեւանի տարբեր փողոցներում ընդդիմադիր խմբերը երթեր են իրականացնում։
Մի խումբ ընդդիմադիր քաղաքացիներ փորձում են կաթվածահար անել Արշակունյաց փողոցի երթևեկությունը։
Կաթվածահար է նաև Հերացի փողոցի երթևեկությունը. այս պահին ոստիկանությունը փորձում է բացել Հերացի փողոցը։
Իշխան Սաղաթելյանի ղեկավարությամբ քաղաքացիների մի խումբ փակել է Մաշտոցի պողոտան։
Հիշեցնենք, ընդդիմադիրները երեկվանից նստացույց են հայտարարել Ֆրանսիայի հրապարակում. նրանք այնտեղ են գիշերել: