Քաղաքական

Դավթաշենի նախկին թաղապետին ապօրինի գույքի բռնագանձման գործով ծանուցում է ուղարկվել

Դավթաշենի նախկին թաղապետին ապօրինի գույքի բռնագանձման գործով ծանուցում է ուղարկվել

ՀՀ դատախազությունն ապօրինի գույքի բռնագանձման գործերով շահագրգիռ անձ հանդիսացող Երևանի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին, նրա հետ փոխկապակցված անձ Արմինե Հարությունյանին ծանուցագրեր է ուղակել։

Հիշեցնենք, որ 2019 թվականին Ռ. Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում), 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք) և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթերի կեղծում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Ոստիկանությունը Դավթաշենի նախկին համայնքապետի աշխատակազմում մոտ 42 մլն դրամի չարաշահում էր բացահայտել: Ըստ ոստիկանության՝ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի մտերիմները 2009-2018 թվականների ընթացքում թաղապետարանում տարբեր հաստիքների են հրամանագրվել, աշխատանքի չեն հաճախել, բայց աշխատավարձ են ստացել: Ոստիկանության պարզաբանմամբ՝ այդ մարդկանց անվամբ դուրս է գրվել շուրջ 42 միլիոն դրամ աշխատավարձ:

Նշենք, որ ՀՀԿ-ական Ռ. Բաղդասարյանը, որը հիշյալ պաշտոնում նշանակվել էր նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք՝ 2012-ին, հեղափոխությունից ամիսներ անց՝ 2018 թ. հոկտեմբերին, դադարեցրեց վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական