ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևանում ընդդիմադիրների բողոքի գործողությունների ժամանակ փակված բոլոր փողոցները բաց են ու երթևեկելի։
Ըստ հայտարարության՝ «Այսօր առավոտից մայրաքաղաքի երեք տասնյակ խաչմերուկներ փակվել էին քաղաքացիների կողմից: Ոստիկանության ծառայողներն արագորեն վերականգնել են երթևեկությունը:
Ներկայումս մայրաքաղաքում բոլոր ճանապարհները բաց են ու երթևեկելի»: