Ոստիկանները Երևանի Իտալիայի հրապարակում կանգնեցրել են Իշխան Սաղաթելյանի գլխավորած խմբի շարժը։ Նրանք Խորենացի փողոցից ցանկանում էին մոտենալ ԱԳՆ շենքին, սակայն ոստիկանները թույլ չեն տվել: Կան բերման ենթարկվածներ:
Այս պահին բողոքի գործողություններ են հետևյալ փողոցներում` Հերացի փողոց, Մաշտոց-Ամիրյան, Բաղրամյան-Պռոշյան, Արշակունյաց պողոտա, Կոմիտասի պողոտա, Ալեք Մանուկյան-Վարդանանց: