Քաղաքական

Չավուշօղլուն մեկնաբանել է Ուրուգվայում հայ համայնքին ցուցադրած «գորշ գայլեր»-ի ժեստը

Չավուշօղլուն մեկնաբանել է Ուրուգվայում հայ համայնքին ցուցադրած «գորշ գայլեր»-ի ժեստը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Լատինական Ամերիկայի 6 երկրներ ընդգրկող շրջագայության ավարտից հետո վերադարձել է Թուրքիա։ Վերադարձի ճանապարհին նա պատասխանել է լրագրողների հարցերին։ 

Չավուշօղլուն անդրադարձել է այն դեպքին, երբ գտնվելով մեքենայում՝ Ուրուգվայում Թուրքիայի դեսպանատան մոտ, ցույց է տվել «գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության ժեստը։ Դա տեղի էր ունեցել տեղի հայ համայնքի կողմից կազմակերպված հակաթուրքական երթի ժամանակ, որը նվիրված էր Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին։

Բացատրելով իր պահվածքը՝ Թուրքիայի ԱԳ նախարարն ասել է.«Ցուցարարները «տգեղ»  վերաբերմունք դրսևորեցին, այս «անընդունելի և այլանդակ»  վերաբերմունքից հետո մենք տվեցինք անհրաժեշտ պատասխանը»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական