Քաղաքական

Ընդդիմության ակցիաները կշարունակվեն մինչև ժամը 14:00-ը, իսկ 18։00-ին տեղի կունենա հանրահավաք

Ընդդիմության ակցիաները կշարունակվեն մինչև ժամը 14:00-ը, իսկ 18։00-ին տեղի կունենա հանրահավաք

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ ընդդիմության անհնազանդության ակցիաները կշարունակվեն մինչև ժամը 14:00-ն, իսկ ժամը 18:00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա հանրահավաք:

Դիմելով ցուցարարներին, Սաղաթելյանը հայտարարել է. «Ժամը 18:00-ին հրավիրում ենք հանրահավաքի, իսկ մինչ այդ ժամը մենք այստեղ ենք և էլի շարունակելու ենք բողոքի տարբեր ակցիաները: Այս ընթացքում, այս անձրևի պայմաններում պետք չի, որպեսզի որևէ մեկը հիվանդանա: Ձեզանից յուրաքանչյուրը մեզ համար կարևոր է և անհրաժեշտ: Ժողովուրդ ջան, ձեր օրն այնպես կազմակերպեք, որ անընդհատ այս հրապարակում մարդ լինի: Եթե չեք կարող 4 ժամ անընդմեջ այստեղ լինել, գնում եք տուն, ապա տաք հագնվեք ու կրկին վերադարձեք»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական