Ընդդիմությունն առավոտից փորձել է փակել Երևանի հետևյալ հատվածները Պռոշյան-Հրազդանի կիրճ, Բաղրամյան-Պռոշյան, Տերյան, Աբովյան(Պլանի գլուխ), Հերացի, Կորյուն-Հերացի-Խանջյան, Սայաթ-Նովա-Չարենց, Երվադ Քոչար-Վարդանանց, Տիգրա Մեծ-Երվանդ Քոչար, Արշակունյաց-Ագաթանգեղոս-Գրիգոր Լուսավորիչ, Հաղթանակի կամուրջ:
Ոստիկանները փորձում են բացել փողոցները, բերման ենթարկելով քաղաքացիներին:
Մինչ այդ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարություն է տարածել՝ քաղաքացիներին կոչ անելով դուրս գալ փողոց. «Քաղաքի տարբեր հատվածներում շրջում են արժանապատիվ քաղաքացիների խմբեր և խաղաղ անհնազանդության միջոցով իրենց բողոքն են հայտնում ստեղծված իրավիճակի նկատմամբ»: