Ոստիկանները Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին, որոնք փակել են փողոցը, կաթվածահար անելով երթևեկությունը:
Հիշեցնենք՝ վաղ առավոտից Երևանի տարբեր հատվածներում ընդդիմությունը սկսել է անհնազանդության ակցիաները։ Մարդիկ խմբերով փակել են Երևանի տարբեր փողոցներ՝ կաթվածահար անելով երթևեկությունը: