Քաղաքական

ԵՊՀ-ում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով. խոսնակ

ԵՊՀ-ում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով. խոսնակ

Երևանի պետական համալսարանում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանը։
Ավելի վաղ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարերել էր, որ ԵՊՀ-ում 70-80 տոկոսով դասադուլ է։ 

Քիչ առաջ Երևանի պետական համալսարանը հայտարարություն տարածեց, որում ասվում է՝ «Առաջին դասաժամերի ընթացքը որոշ ֆակուլտետներում մասամբ խաթարվել էր, քանի որ փողոցները խցանված են, և  պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների մի մասը չէր կարողացել ժամանակին հասնել համալսարան»։

ԵՊՀ մամուլի խոսնակը հայտնեց, որ ուսանողները դասադուլ չեն իրականացնում և ներկա են դասերին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական