Քաղաքական

«Անհաջողությունից հետո ընդդիմությունը շատ խելոք վերադառնալու է ԱԺ». Արուսյակ Մանավազյան

«Անհաջողությունից հետո ընդդիմությունը շատ խելոք վերադառնալու է ԱԺ». Արուսյակ Մանավազյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը, Radar Armenia-ի հետ զրույցում անդրադառնալով ընդդիմության բողոքի ակցիաներին, կարծիք է հայտնել, որ նրանք այս անգամ ևս նույն սցենարն են կիրառելու, բայց չեն հասնելու հաջողության. «Իրենք իրենց սպառելու են, իսկ խորհրդարանական ընդդիմությունը շատ խելոք վերադառնալու է ԱԺ։ Լիահույս եմ, որ կունենան այնքան համարձակություն, որ երբ Արթուր Վանեցյանը խոսում է մանդատը դնելուց, բոլորով այդ անհաջողությունից հետո վայր կդնեն մանդատները։ Իրենք կա՛մ պետք է վերադառնան կառուցողական աշխատանքի, կա՛մ դնեն մանդատները և հեռանան։ Ես այլ տարբերակ չեմ տեսնում ինենց գործողությունների արդյունքում»։

Մանավազյանը ընդդիմադիրների ելույթներում որևէ քաղաքական խոսք, գործողությունների պլան չի նկատում։ Իսկ թե որոնք են լինելու իշխանության գործողությունները, ու արդյո՞ք հնարավոր է՝ բռնի ուժ կիրառվի, պատգամավորը պատասխանեց. «Ոստիկանությունը, ուժայինները շատ ճիշտ են կատարում իրենց գործողությունները, և չկա նման քայլի դիմելու որևէ անհրաժեշտություն. գոհ եմ իրենց աշխատանքից»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական