Ոստիկանների կողմից բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ բռնության երկու դեպքով ուսումնասիրություն է իրականացվում. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք՝ այսօր առավոտից ընդդիմությունը սկսել է բողոքի գործողություններ՝ Երևանում փակելով մի շարք փողոցներ։ Ոստիկանությունը բացել է ճանապարհները, կան բերման ենթարկվածներ։